կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր բոլորիս նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Արցախն ու արցախցին մենակ չեն. Տոնոյան

Այսօր բոլորիս նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Արցախն ու արցախցին մենակ չեն. Տոնոյան

Մենք տեսնում ենք, թե ինֆորմացիոն ինչպիսի հոսքեր են տեղի ունենում որոշակի սեպ խրելու Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Նա նշեց, որ իրենց այսօրվա երթի նպատակն էր Արցախի մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ցույց տալ, որ Արցախը մենակ չէ: 

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու՞ է այսօր Երեւանում տեղի ունենալիք հանրահավաքին, Տոնոյանը պատասխանեց. ՛՛Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել մեր բազմահազար կուսակիցներին, ընկերներին, համակիրներին, որոնք, մեր ֆեյսբուքյան կոչին արձագանքելով, այսօր այստեղ էին: Կարծում եմ՝ այսօր բոլորիս նպատակը մեկն է՝ ցույց տալու, որ Արցախն ու արցախցին մենակ չեն, իսկ վայրը, թե որտեղ է դա արվում, կարծում եմ՝ բացարձակ երկրորդական հարց է: Մենք նման քննարկում խորքային չենք ունեցել, մեզ համար կարեւորը մեր քաղաքական ուժի կողմից ցույց տալն էր, որ մենք մենք արցախցի հայրենակիցների կողքին ենք՛՛:

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ ԲՀԿ խոսնակն ասաց. ՛՛Այսօր գոյաբանական խնդրի առջեւ է կանգնած Արցախը, այդ խնդրի հանգուցալուծումը բացառապես հնարավոր է աշխարհասփյուռ հայության, մեր ռազմավարական դաշնակիցների համատեղ ջանքերի եւ ազգային համախմբման միջոցով՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ականները քայլերթով այցելել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներակայացուցչություն:

  • Կիսվել: