շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանը՝ բրազիլիական Estadão լրատվականին

Այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյանը՝ բրազիլիական Estadão լրատվականին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլիական Estadão լրատվականին ներկայացրել է Լաչինի ճանապարհի փակման հետեւանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը։

«Ամեն օր մարդիկ պետք է հարմարեցնեն իրենց առօրյան հովհարային անջատումների ժամանակացույցին, որպեսզի կարողանան համապատասխանաբար պլանավորել օրը։ Սսննդամթերքի կամ որևէ այլ անհրաժեշտ արտադրանքի հայտնաբերումն ևս մեծ դժվարություն է։ Պարենային ճգնաժամն անմիջապես հարվածել է Արցախին, մարդիկ ցուրտ պայմաններում ստիպված են ժամերով հերթ կանգնել խանութների մոտ՝ կառավարության կողմից ներկայացված կտրոններով սննդամթերքի խիստ սահմանափակ քանակություն ստանալու համար»,- նշում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

  • Կիսվել: