երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած պարենային ճգնաժամը քիչ թե շատ հաջողում է մեղմել գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ․ ԱՀ գյուղնախարար

Այսօր Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած պարենային ճգնաժամը քիչ թե շատ հաջողում է մեղմել գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ․ ԱՀ գյուղնախարար

 Այսօր Արցախի լիակատար շրջափակման հետևանքով առաջացած պարենային ճգնաժամը քիչ թե շատ հաջողում է մեղմել գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ, այս պահին հաշվարկներ են իրականացվում, որպեսզի կարողանանք հավասարաչափ ըստ տարածքների բաշխել ստացած բերքը:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։ Նա շեշտեց, որ Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի վրա: «Այս պահին բերքահավաքի սեզոնը կարտոֆիլի, տարբեր բանջարաբոստանային կուլտուրանների մասով սկսվել է: Ճիշտ է այս պահին բանջարեղենի քանակը լրիվությամբ չի բավարարում, բայց որոշակի քանակ այդուհանդերձ ունենք:

Հացահատիկային կուլտուրաների մասով եւս այս պահի խնդիրներ չունենք, բայց իրական պատկերը կարող ենք ասել միայն բերքահավաքի ավարտից հետո»,- պարզաբանեց նախարարը: Նա նկատեց, որ սահմանամերձ շրջաններում անձրեւների պատճառով բերքահավաքը դեռ չի մեկնարկել։ Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսությունների գործունեությանը էներգոխնայողության պայմաններում, Հայրիյանը նշեց, որ ներկա դրությամբ օդի ջերմաստիճանի բարձրացման ֆոնին ջերմոցային տնտեսություններում խնդիրներ չկան, իսկ օդափոխության համար էլեկտրաէներգիան դեռ բավականացնում է:

«Այս պահին ոռոգման ջրի հետ կապված եւս խնդիր չունենք: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ այս պահին գյուղատնտեսական սուր խնդիրներ չունենք, բայց եթե բլոկադան երկար տեւի, ապա խնդիրները կսրվեն, հատկապես դիզվառելիքի մասով, ինչն էլ իր հետ զուգահեռ կբերի ոռոգման խնդրի»,- եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: