շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը. Բագրատ Սրբազան

Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը. Բագրատ Սրբազան

Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի են: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր բազմաթիվ եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների, հայրերի արյան գնով Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր արդեն 10-րդ ամիսն է, ինչ Արցախ աշխարհը գտնվում է կալանքի և պաշարման մեջ՝ անմարդկային պայմաններում, սակայն մերժելով հրաժարվել իր անունի, պատվի և արժանապատվության պայքարից, վերստին վկայելով, որ մենք կոչված ենք անմահության և հաղթանակի, և ոչ մեռելության և պարտության։

Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն, մեր փոխարեն կրում է այդ ամբողջ խաչի ծանրությունն ու պատասխանատվությունը՛՛:

Նրա խոսքով՝ աշխարհը փորձում է մեզ պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող, մուրացիկ խաղաղություն՝ փորձելով գողանալ մեզնից մեր կենսագրությունը, հիշողոթյունը, մեր արյունը, մեր ժառանգությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը, ինչն անթույլատրելի է։

 

  • Կիսվել: