հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր առավել քան երբևէ Արցախի երկինքը պաշտպանված է․ Հրաչյա Հակոբյան

Այսօր առավել քան երբևէ Արցախի երկինքը պաշտպանված է․ Հրաչյա Հակոբյան

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Արցախում գրեթե զրոի է հասցված եղել հակաօդային պաշտպանությունը, իսկ այսօր առավել քան երբևէ Արցախի երկինքը պաշտպանված է։ Այս մասին պնդում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իր հրապարակած տեսանյութում՝ պատասխանելով Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին։

«Արցախի երկիքնը պաշտպանված է մեր իշխանության կողմից ձեռքբերված ԱՍԱ, ԱԿԱ բոորովին նոր, մոդեռնիզացված տեխնիկայով»,- հայտնում է պատգամավորը։

Իր տեսաուղերձում նա նաև հարց է հնչեցնում, թե ինչու Միքայել Մինասյանը չի խոսում բանակի սննդի մասին։ Պատճառն այն է, ըստ պատգամավորի, որ Մինասյանի մեևձավորներն էին բանակին սնունդ  մատակարարում․  «Այդ է պատճառը որ մեր զինվորները ուտում էին և լապշա, իսկ այսօր բոլորս ենք տեսնում թե ինչպիսի սնունդ է  ստանում մեր բանակը»։

 

  • Կիսվել: