հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Բենյամին Եղոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 28 տարեկան։

Բենյամին Եղոյանը ծնվել է 1992 թվականին, Երևան քաղաքում: Դպրոցում իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Փոքր հասակից Բենիամինին կոչել են նաեւ երկրորդ անվամբ՝ Մոնթե: Մանկուց երազել է զինվորական դառնալ: Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից:
 
2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որի ընթացքում հրթիռահրետանայաին գնդակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Բենյամինը զոհվել է Ջաբրայիլում (Ջրական), հակառակորդի դեմ իրենց տանկով համառ պատերազմելիս։
 
Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

  • Կիսվել: