հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այսօր ամենաթեժ մարտերից մեկն է տեղի ունեցել ողջ պատերազմի ընթացքում. Հովհաննիսյան

Այսօր ամենաթեժ մարտերից մեկն է տեղի ունեցել ողջ պատերազմի ընթացքում. Հովհաննիսյան

Այսօրվա ընթացքում հյուսիսային ընթացքում թեժ մարտեր են եղել, այսօր ամենաթեժ մարտերից մեկն է տեղի ունեցել ողջ պատերազմի ընթացքում, մեր ստորաբաժանումները հետ են շպրտել հակառակորդին: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Կանոնավոր բանակի պահեստազորի, աշխարհազորի փայլուն գորողությունների շնորգիվ կասեցվել է հակառակորդի հարձակումը:

Ադրբեջանի ԶՈւ-ն հետախուզադիվերսիոն գործողությւոններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում ներթափանցումներ է իրականացնում, լուսանկարվում են տարբեր տեղեր և քարոզչական նյութեր տարածում:

Նշանակալի, մեծ , էական առաջընթաց չունեն, դրա համար հասարակությանը կերակրում են նման տեղեկություններով: 

14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն: Դրանից հետո այլ բան չի մնում, քան դիվերսիոն խմբերով ներթափանցել այս կամ այն բնակավայր, նկարվել, տարածել՝ իբրև հաջողություն՛՛:

Անդրադառնալով գերիների փոխանակմանը՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացրել մեկ տեղամասում ընդամենը, մենք էլ ենք վերցրել, բայց անմիջապես դադարեցվել է, որովհետև պայմանները խախտվել են՛՛:

 

  • Կիսվել: