Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է. Հարությունյան
Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց #Արցախի_ժողովրդից_Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
՛՛Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի Կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ:
Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է՛՛,-նշել է նա: