շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել են ավել շատ տղաներ, քան աղջիկներ

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել են ավել շատ տղաներ, քան աղջիկներ

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 960 երեխա, որոնցից 484-ը տղաներ են, 476-ը՝ աղջիկներ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։

Քաղաք Ստեփանակերտում 820 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 78 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 27, Հադրութում՝ 16, Քաշաթաղում ՝15 և Շահումյանում՝ 4 երեխա:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 16 ծնունդ:

 

Հարկ է նշել, որ թվով 7 երեխաներ ծնվել են արհեստական բեղմնավորման ճանապարհով:

Արցախի  Հանրապետությունից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 21 երեխա:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 977 երեխա, որոնցից 495-ը՝ տղաներ են, 482-ը՝ աղջիկներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 925 երեխա, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է 35-ով:

  • Կիսվել: