հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս պատերազմը արդեն արցախաադրբեջանական տիրույթից վաղուց դուրս է. Հարությունյան

Այս պատերազմը արդեն արցախաադրբեջանական տիրույթից վաղուց դուրս է. Հարությունյան

Երկու ժամ առաջ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, հրավիրել ենք պատերազմի բովով անցած մեր փարձառու զինվորականներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց. ՛՛Այս կենաց-մահու պատերազմը մենք մղելու ենք ամբողջ ազգով: Արդեն տաս հազարից ավել կամավորականներ պատրաստ են գալ Արցախ, դրա կարիքը այս փուլում չկա, քանի որ մեր Պաշտպանության բանակը համալրված է պահեստազորով, պատվով կատարում է իր առջև դրած նպատակը՛՛:

Հարությունյանը հայտնեց, որ տվյալներ կան, որ վերջին օրերին տասնյակ ռազմական ինքնաթիռներ՝ ռազմական ուղեբեռով, Թուրքիայից թռել են Բաքու:

՛՛Ես տասնյակ անգամ կապ եմ ունեցել Հայաստանի վարչապետի հետ, ողջունում եմ ազգային համախմբվածոթյունը՝ հատկապես կուսակցությունների կողմից՛՛,-ընդգծեց Արցախի նախագահը:

Հարությունյանն ասաց նաև. ՛՛Այս պատերազմը արդեն արցախաադրբեջանական տիրույթից վաղուց դուրս է՛՛:

Խոսելով դիրքերի կորստի մասին՝ աա ասաց, որ կան դիրքեր, որ առավոտյան որցրել ենք, հետո հետ վերցրել, կան, որ հետ չենք վերցրել:

՛՛Էլի եմ ուզում շեշտել՝ սա ոչ ապրիլյան, ոչ հուլիսյան պատերազմ չէ, դրա համար այս պատերազմում դիրքերի հարցը ամենակարևորը չէ՛՛,-շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ Ադրբեջանը առաջին օրվա իր առջև դրած խնդիրը չի կատարել: ՛՛Մենք կռվում ենք Ադրբեջանի, Թուրքիայի հետ, իսրայելական գերժամանակակից տեխնիկայի հետ: Մենք այս պահին կատարել ենք մեր առջև դրած խնդիրը՛՛,-ասաց նա:

Նախագահը հայտնեց, որ արտասահմանյան տարբեր երկրներից իրեն զանգել են, պատրաստակամություն հայտնել գալու:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը վերջում ավելացրեց, որ հայ լրագրողներին հյուրասիրել են ադրբեջանցի զինծառայողներից առգրավված քաղցրավենիքով:


Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին քաղաքական հարցերին պատրաստ չէ պատասխանել, խոսքը Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին է:

  • Կիսվել: