հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս պահին հատկապես հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում. Հովհաննիսյան

Այս պահին հատկապես հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում. Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ սաստիկ մարտեր են ընթացել այսօր, հայկական կողմը հակառակորդին հետ է շպրտել ելման դիրքեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Այս պահին հատկապես հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթանում:

Այսօր և անցնող ողջ գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ, այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան վիրավոր լրագրողներ:

Այսօր երկու անգամ Ադրբեջանի ԶՈւ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ս. Ղազանչեցոց վանքին, վանքը զգալիորեն տուժել է, եղել են քաղաքացիական անձինք, որոնց վիրավորվելու մասին լրացուցիչ կհայտարարվի:

 Ընդհանուր առմամբ կա 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթև կամ միջին, մյուսները ծանր, 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում մեկ զոհը, 4600 անշարժ գույք է ավերվել, 430 շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային ու արդյունաբերական օբհեյկտեր, սա մինչև ամսի 7-ը եղած տվյալներն են:

Այս պահին ընթանում են համառ մարտեր՛՛:

 

  • Կիսվել: