չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահին Հադրութում գրեթե չեզոքացվել են պրովոկացիոն խմբերը. Հովհաննիսյան

Այս պահին Հադրութում գրեթե չեզոքացվել են պրովոկացիոն խմբերը. Հովհաննիսյան

Մինչ հրադադարը հատկապես հարավային ուղղությամբ համառ մարտեր են ընթացել, հակառակորդի կորուստներն են՝ 200 զոհ, երեք ԱԹՍ, չորս ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ գործողություններն ավելի սաստկացել են, հայկական կողմը հետ է մղել, այս պահին հիմնականում պահպանվում է հադադարը, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականցվել են:

Մինչև հրադադարի հայտարարելը՝ փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ և հրադադարից հետո մեր կողմից դրանք չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր, հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է հստակ այն հաշվարկով, որ հրադադարից հետո որպես փաստ արձանագրված լինի: Այս պահին Հադրութում գրեթե չեզոքացվել են պրովոկացիոն խմբերը՛՛:

Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդին ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան ու վերցնեն իրենց դիակները, սակայն այդ գործընթացը հետո դադարեցվել է, որովհետև դրա ժամանակ նույնպես հակառակորդը պրովոկացիա է արել:  ՛՛Ուստի հետայսու միայն ԿԽՄԿ-ի ներկայությամբ դա կիրականացվի՛՛,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Խոսելով հրադադարի ժամկետների մասին՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Չգիտեմ, թե ինչքան է հրադադարի ժամկետը՛՛: 

  • Կիսվել: