կիրակի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2023
Այս պահին Ադրբեջանը Արցախում տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ կրակ է բացել. Տիգրան Աբրահամյան

Այս պահին Ադրբեջանը Արցախում տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ կրակ է բացել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:

Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»:

  • Կիսվել: