ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Հովհաննիսյան

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունների ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց.  ՛՛Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել:
 
Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել: Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է՛՛:
 

  • Կիսվել: