երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ. Անահիտ Ավանեսյանը՝ Արցախի մասին

Այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ. Անահիտ Ավանեսյանը՝ Արցախի մասին

Մեծահասակ պացիենտներ կան, որոնք տեղափոխման կարիք ունեն այս պահին, և ակնկալում ենք մոտ ժամանակներս տեղափոխում իրականացվի: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախում առողջապահական վիճակին:

«Քանի որ պլանային միջամտությունները կասեցված են, բոլոր դեղորայքային և բժշկական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի և սուր կարիքի դեպքում: Անգամ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ առողջապահական միջազգային կազմակերպություններին, գործընկերներին դիմել է: «Պատասխանները գոհացուցիչ չեն, քանի որ ճանապարհը բաց չէ»,- ասաց նա և նշեց, որ խաթարված են դեղորայքի տեղափոխումները:

  • Կիսվել: