երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այն, ինչ Ռուսաստանն ուղարկել է, փոքրամասնությունների ինտեգրման  պլան է, դա խայտառակություն է. Սամվել Բաբայան

Այն, ինչ Ռուսաստանն ուղարկել է, փոքրամասնությունների ինտեգրման պլան է, դա խայտառակություն է. Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Ադրբեջանի վեջին հայտարարությունները ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հետ են կապված ավելի շատ, քան թե իրական էսկալացիա ռիսկ կա:

«Ես չէի ասի նոր էսկալացիայի ռիսկ կա: Իրոք շարժ լինում է, ասենք ռուսական զորքը Լաչինի միջանցքում 20-25 հոգանոց շարժ է ունեցել, նկարել են, վայնասուն դրել, թե իբր շարժ կա, եւ ՀՀ սահմաններում եթե փոքր շարժ է եղել զորքերի, ես չեմ համարում, որ դա լարվածություն է ստեղծել, ուղղակի իրենք մի քիչ այլ ձեւ են նայում, փորձում են բարձաձայնել, նամանավանդ, որ ՄԱԿ-ում  հարցը պետք է քննարկվի, փորձում են դրա ֆոնի վրա ասել, թե հայերը զորք են կուտակում: Ես այդ տեսանկյունից կնայեի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Անդրադառնալով ՄԱԿ_ի ԱԽ դիմելու ՀՀ կառավարության քայլին, նա նշեց, որ բանաձեւն այսօր ոչինչ չի փոխելու, սակայն պետք է աշխատել այդ ուղղությամբ:

«Եթե մենք զբաղվենք այդ ուղղությամբ, անընդհատ դրանք ընդունել տանք, անընդհատ դատական պրոցեսներ լինեն, Եվրախորհրդում եւ տարբեր տեղեր, դա կարող է ճնշումներ գործադրել եւ կարողանանք տարբեր խնդիրներ լուծենք: Իհարկե, մեծ ակնկալիքներ չունեմ, բայց այդ ճանապարհով պետք է ընթանալ»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը համոզված է, որ եթե ցանկանում են հարցին քաղաքական լուծում տալ, ապա պետք է գնալ իր ասած ճանապարհով՝ կետ առ կետ ձեւակերպել հարցեր, ներկայացնել Բաքվին եւ ստացած պատասխանից եզրակացնել, թե Արցախի ապագան ոնց է լինելու:

«Եթե սկսենք այդ բանակցությունները, հետո կպարզվի՝ ինչ ենք անելու: Այո, ամեն տարբերակ էլ ունենք: Ես ասում եմ, որ փաստաթուղթ ենք մշակում, հղկում, պատվիրակություն է կազմվում, գնում ենք բանակցությունների, բայց ոչ ես: 120 հազար ժողովուրդ այսօր գերության մեջ է, պետք է տնտեսական լուծումներ գտնել, չի կարելի, վերջիվերջո վերջ տվեք եւ պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա»,- ասաց նա:

Բաբայանը համաձայն չէ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի առաջարկին, որն ըստ էության այդպես էլ չէր իրականացել. «Ասենք 2 մեքենա Աղդամով անցավ, մի 10 մեքենա էլ Լաչինով անցավ, հետո նորից փակեց ու նորից մեկ ուրշ պահանջ դրեց: Իսկ իմ առաջարկի դեպքում՝ ճանապարհը բացվում է,. բանակցությունները զուգահեռ ընթանում են»:

Բաբայանը նշում է, որ Արցախը ինքնուրույն էլ կարող է բանակցել, որեւէ  մեկի միջնորդության կարիքը չունի:

«Այն, ինչ Ռուսաստանը այս վերջում ուղարկել է փոքրամասնությունների ինտեգրման  պլան է, դա խայտառակություն է: Այդ փաստաթուղթը ուղարկվել է Արցախ կամ Երեւան, չգիտեմ, որ մեզ թողելու են մեր լեզվով խոսենք կամ սպորտով զբաղվենք: Չի կարելի այդպես, առաջինը մենք ենք, հետո նոր բոլորը»:

Բաբայանը նշում է, որ այսօր պետք է միջազգային հարթակում աշխատել եւ լուծումներ գտնել, իսկ կարճաժամկետ լուծումներ ամեն պահի էլ կարող է անել, սակայն դա պետք է թողնել հետոյին:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: