կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը․  արցախցի Ռուզաննան խնդրում է օգնել՝ կերակրել 5 երեխաներին

Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը․ արցախցի Ռուզաննան խնդրում է օգնել՝ կերակրել 5 երեխաներին

Արցախցի Ռուզաննան խնդրանքով դիմել է բոլորին՝ օգնել կերակրել երեխաներին։

Ռուզաննան հինգ անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը ունեն հաշմանդամություն, ապրում են Ստեփանակերտում։

«Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ Ձեզ օգնել՝ կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս սուրբ հողի համար»,- Facebook-ում գրել է նա։

  • Կիսվել: