չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այդ պարգևը տրամադրվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար․ Բեգլարյանը՝ Փարիզ քաղաքի բարձրագույն մեդալով պարգևատրվելու մասին

Այդ պարգևը տրամադրվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար․ Բեգլարյանը՝ Փարիզ քաղաքի բարձրագույն մեդալով պարգևատրվելու մասին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով՝ Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ քաղաքապետն նրան պարգևատրել է Փարիզ քաղաքի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով:

«Այդ պարգևը տրամադրվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար և հաջակցություն ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդների ազատ արձակման: Ուրախ եմ, որ տիկին Հիդալգոյի նման արժեքահեն ընկեր ունենք, ով անմիջապես դրականորեն արձագանքեց իմ առաջարկ-հորդորներին՝

• Հորդորել ֆրանսիական ղեկավարությանն ու իր միջազգային գործընկերներին բոյկոտել COP29 համաժողովը,

• Հորդորել ֆրանսիական խոշոր բիզնեսներին խզելու Ադրբեջանի հետ կապերը,

• Համատեղ կազմակերպել մեծ միջազգային համաժողով Արցախի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ», - գրել է Բեգլարյանը իր էջում։

  • Կիսվել: