շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավտոերթ Շվեդիայում՝ ի սատարումն շրջափակված Արցախի

Ավտոերթ Շվեդիայում՝ ի սատարումն շրջափակված Արցախի

 Շվեդիայի հայ համայնքը, մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել Եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։

Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց հետո ավտոմեքենաները Հայաստանի և Արցախի դրոշներով ու պաստառներով ուղեւորվել են Ստոկհոլմ։ Կազմակերպիչները հորդորել են ինչպես համայն աշխարհի պետական ատյաններին, այնպես էլ աշխարհասփյուռ մեր հայությանը լուռ չմնալ և հնարավոր բոլոր տարբերակներով պայքարել հայրենի հողում ապրելու հայի իրավունքի համար։

  • Կիսվել: