երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ավստրալացի սենատորն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ավստրալացի սենատորն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը և այն բաց պահի: Նման հայտարարություն է արել Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավար, պատվավոր սենատոր Սայմոն Բիրմինգհեմը: Այս մասին ասված է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ սենատորը նշել է, որ Լիբերալ և Ազգային կոալիցիան շարունակում է ուժեղ աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը:

«Սա համահունչ է անցյալ տարվա սեպտեմբերին իմ նախորդ հրապարակային կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանի խաղաղ բնակչության, նրանց տների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը», - գրել է Սայմոն Բիրմինգհեմը։

Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։

  • Կիսվել: