կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ասկերանում Շարժման 35-ամյակին նվիրված մարզական միջոցառումներ են անցկացվել

Ասկերանում Շարժման 35-ամյակին նվիրված մարզական միջոցառումներ են անցկացվել

Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվեցին մարզական ցուցադրական միջոցառումներ՝ «ավանդական կարատե» և «սեղանի թենիս» սպորտաձևերից։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արվիդ Ավանեսյանը։
 
«Մարզադպրոցի սաները բարձր պատրաստավածություն ցուցաբերեցին խաղերի ընթացքում։ Առհասարակ, ցանկացած մրցաշարի պետք է նախորդեն ընկերական խաղեր, քանի որ դրանք նպաստում են մարզիկների փորձի ձեռքբերմանն ու վարպետացմանը։ Մարզադպրոց հաճախում է 300-ից ավելի սան։ Մեզ մոտ անց են կացվում «կարատե», «սեղանի թենիս» և «բռնցքամարտ» մարզաձևերի պարապմունքներ։ Ֆուտբոլային թիմերի խաղերը կազմակերպվում են շրջկենտրոն Ասկերանի, Պատարայի, Նորագյուղի մարզադաշտերում, վոլեյբոլինն ու բասկետբոլինը` դպրոցական մարզադահլիճներում, ուժային բազկամարտինը՝ Խնապատի մարզասրահում»,-ներկայացրել է Ա. Ավանեսյանը` հավելելով` ճիշտ է, մարզադպրոցի շենքը հին է, սակայն, վերանորոգված և հնարավորինս հարմարեցված մարզադպրոցի կարիքներին։
 

  • Կիսվել: