չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Ասկերանում օձը հայտնվել է բնակելի տանը

Մայիսի 6-ին ժամը 13:41-ին, ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում օձ է հայտնվել։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարարական մասի ծառայողները։ Փրկարարները սողունին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից, օձերը ակտիվանում են հիմնականում մայիս ամսին: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. սողունների հանդիպելիս անմիջապես զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին։

Ինքնուրույն, ձեռքի միջոցներով մի' փորձեք բռնել կամ սպանել սողունին, հետևանքները կարող են անդառնալի լինել։

  • Կիսվել: