Ասկերանի շրջանում կկառուցվեն նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ. Արցախի նախագահ (տեսանյութ)
Ասկերանի շրջանում կկառուցվեն նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Անցած կիրակին անց եմ կացրել Ասկերանի շրջանում: Եղել եմ շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Ուղտասար համայնքներին պատկանող դաշտերում: Տեղում պատասխանատուների հետ քննարկել եմ տարածքը ոռոգման կայուն ջրամատակարարմամբ ապահովելու հարցը: Խնդրի համալիր լուծման համար տվել եմ համապատասխան հանձնարարականներ, ըստ որոնց՝ կկառուցվի նոր ջրագիծ և ջրահավաք մի քանի ավազաններ:
Այցիս ընթացքում նաև աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկված հարցերի թվում էր բնակարանային առկա պահանջարկը: Հանձնարարել եմ շրջկենտրոնում կառուցել բազմաբնակարան նոր շենքեր. Աշխատանքները կսկվեն առաջիկայում՛՛: