շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասկերանի շրջանում արկը պայթել է շինության բակում և պատճառել գույքային վնաս. Արցախի դատախազություն (լուսանկարներ)

Ասկերանի շրջանում արկը պայթել է շինության բակում և պատճառել գույքային վնաս. Արցախի դատախազություն (լուսանկարներ)

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:

Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: