Ասկերան քաղաքը սնուցող ջրամատակարարման համակարգում գործող երկու պոմպակայաններից մեկում տեղի է ունեցել վթար. «Ջրամատակարարում» ՓԲԸ
Ասկերան քաղաքը սնուցող ջրամատակարարման համակարգում գործող երկու պոմպակայաններից մեկում տեղի է ունեցել վթար: Այս մասին հայտնում է «Ջրամատակարարում» ՓԲԸ-ն:
«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայտնում է, որ մինչև վթարի վերացումը Ասկերան քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակավոր գրաֆիկով՝
1. առավոտյան 07:00-09:00
2. երեկոյան 19:00-21:00
Ընկերության մասնագետները, դրսևորելով բարձր պատասխանատվություն, անում են ամենը, որ հնարավորինս շուտ վերականգնվի քաղաքի կանոնավոր ջրամատակարարումը»,-ասված է հաղորդագրության մեջ: