հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ասկերան քաղաքում գործում է մակարոնի արտադրամաս

Ասկերան քաղաքում գործում է մակարոնի արտադրամաս

Մայիսի 4-ից Ասկերան քաղաքում գործում է մակարոնի արտադրամասը։ Այս մասին հայտնում է «Բերդ» թերթը։
 
«Մելնիցա» ՍՊ ընկերության պատասխանատու Բորիս Դադամյանի խոսքով՝ հումքը ձեռք է բերվում ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից՝ նախօրոք ներկայացված հայտի համաձայն: Այս մասին հայտնում է «Բերդ» թերթը
 
«Այսօր մենք արտադրում ենք 3 տեսակի մակարոն: Փաթեթավորումը իրականացվում է տեղում, արդեն 4 անգամ մեր արտադրանքը հանվել է վաճառքի: Աշխատում ենք այնպես անել, որ մեր արտադրանքի որակը չզիջի ուրիշ տեղերից ներկրվող մակարոնեղենին: Արտադրանքի ծավալներն ընդլայնելու և լավագույն արդյունքի հասնելու համար, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների, փորձի ու գիտելիքների մեկտեղում է պետք։ Կարծում եմ՝ գնորդների մեծ մասն ուշադրություն են դարձնում նաև փաթեթավորմանը։
 
Արտադրամասի գործունեության շնորհիվ աշխատատեղով ապահովվել է 4 մարդ, այսինքն 4 ընտանիքում որոշ չափով լուծվել է օրվա հացի խնդիրը։ Արցախի շրջափակումից հետո համոզվեցինք, որ պետք է մտածենք սեփականը արտադրելու և բնակչությանն ապահովելու մասին:
Աշխատում ենք արտադրատեսակների, փաթեթավորման տարբերակների ընդլայնման ուղղությամբ և հույս ունենք, որ մեր տեղական արտադրանքը կգնահատվի արցախցիների կողմից,- ասում է Բորիս Դադամյանը և ավելացնում, որ արտադրամասի աշխատանքի խնդիրը կապված է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հետ։
 
Դե ինչ, հաջողություններ մաղթենք նորաստեղծ արտադրամասի գործունեությանը...»:
 
 

  • Կիսվել: