ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշոտ Ղուլյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԱԺ բոլոր նախագահներին (լուսանկար)

Աշոտ Ղուլյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԱԺ բոլոր նախագահներին (լուսանկար)

Արցախի ԱԺ արդեն պաշտոնաթող նախագահ Աշոտ Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելու նախօրեին ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր նախագահներին, որոնց հետ անցած 15 տարիների ընթացքում համադրել ենք մեր ջանքերը երկու խորհրդարանների միջև կայուն ու արդյունավետ համագործակցություն հաստատելու և զարգացնելու ուղղությամբ: Ուրախ եմ նաև, որ ՀՀ ԱԺ բոլոր նախագահների հետ գործնական հարաբերությունները համադրվել են ջերմ բարեկամությամբ:


Շնորհակալ եմ իմ գործընկերներին Արցախի և Արցախի խորհրդարանի նկատմամբ հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ 7-րդ գումարման խորհրդարանն ու նրա ղեկավարությունը շարունակելու և կատարելագործելու են միջխորհրդարանական համագործակցության հաստատված ավանդույթները»:

  • Կիսվել: