հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին

Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր- մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը՝ տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

  • Կիսվել: