հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արթուր Հարությունյանի ուղերձը ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը թողնելու կապակցությամբ

Արթուր Հարությունյանի ուղերձը ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը թողնելու կապակցությամբ

Արթուր Հարությունյանի հանդես է եկել ուղերձով՝ ԱՀ ֆինանսների նախարարի պաշտոնը թողնելու կապակցությամբ:

Ինչես հայտնում են ԱՀ հարկային ծառայությունից՝ ուղերձում, մասնաորապես, ասված է.
 
«Հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Նախագահի հրամանագրով ազատվել եմ  ֆինանսների նախարարի պաշտոնից:
 
Պաշտոնս թողնելուց ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել  համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնց ամենօրյա և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրագործել համակարգի զարգացման ծրագրերը:
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարկ վճարողներին երկարատև ու կառուցողական մթնոլորտում աշխատելու, իրենց հարկ    ային պարտականությունները պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ կատարելու համար, ինչի արդյունքում հնարավոր է դարձել իրագործել բազում ծրագրեր՝ պաշտպանության, կրթության, առողջապահության,  սոցիալական և մի շարք այլ ոլորտներում:
 
Շնորհակալական խոսք եմ ուղղում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իմ գործընկերներին` փոխադարձ գործակցության համար:
 
Հարգելի՛ գործընկերներ, զբաղեցնելով Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնը ուզում  եմ վստահեցնել, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքիս`  հանուն մեր վեհ գաղափարների իրագործմանն ու Արցախ աշխարհի շենացմանը:
 
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր նվիրական ու թիմային աշխատանքի համար և մաղթում էլ ավելի մեծ եռանդ` նորանոր բարձունքների հասնելու գործում:
 
Բարձր եմ գնահատում այն ուղին, որ անցել ենք միասին: Եղեք առողջ և Աստված մեզ պահապան։
 
Հարգանքներով՝ Ա. Հարությունյան»:

  • Կիսվել: