հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանը կմեկնի Արցախ, հետո՝ արձակուրդ

Արմեն Գրիգորյանը կմեկնի Արցախ, հետո՝ արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու որոշում է կայացրել: Դրանցից մեկով՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն: Նա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Իսկ մեկ այլ որոշմամբ՝  Արմեն Գրիգորյանին կտրամադրվի 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 13-19-ը ներառյալ:

Հավելենք, որ Արմեն Գրիգորյանն Արցախ էր մեկնել նաև ապրիլի վերջին և աշխատանքային հանդիպումներ ունեցել:

  • Կիսվել: