հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից

Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից

Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացրել են «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից։

«Ղեկավարվելով ԱՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը որոշել է ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանին հեռացնել «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության շարքերից՝ խմբակցության ոչ հրապարակային քննարկումները և գրագրությունը հանրայնացնելու և սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար»,- ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունում։

  • Կիսվել: