չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացվում

«Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացվում

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ հունվարի 17-ից 21-ը ներառյալ «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
 
2021թ․-ից մարտ ամսից պարբերաբար կատարվում են շարունակական այցեր Արցախ և երկու ամիսը մեկ երկու նյարդաբաններ «Արևիկ» բուժմիավորում իրականացնում են մանկական նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների ընդունելություն:
 
Այս երկու օրերի ընթացքում մասնագետները զննել են ավելի քան 89 երեխայի և նշանակել համապատասխան դեղորայքային բուժումներ, որոշ դեպքերում հավելյալ հետազոտություններ։ Մասնագետների խոսքով երեխաների մոտ արձանագրվել են ամենատարբեր խնդիրներ՝ զարգացման հապաղում, էպիլեպտիկ ցնցումներ, գլխացավեր և ուշաթափություններ։
 
Տեղեկացնենք, որ ԱՀ Առողջապահության նախարարին կից մասնագիտական խորհրդի մանկական նյարդաբանության գծով փորձագետների խորհրդատվությամբ աշխատաքներ են տարվում ՀՀ-ում վերապատրաստելու 2 մանկական նյարդաբաններ ովքեր իրենց մշտական աշխատանքները կիրականացնեն Արցախում։

  • Կիսվել: