երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արևիկ բուժմիավորումում» գտնվող 4–ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երեւան տեղափոխել

«Արևիկ բուժմիավորումում» գտնվող 4–ամսական արցախցի փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում. շտապ պետք է Երեւան տեղափոխել

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք՝  Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: InfoPort.am-ի հետ զրույցում «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը տեղեկացրեց, որ բուժմիավորումում գտնվող 4–ամսական երեխայի մոտ հայտնաբերվել է Վիսցերալ լեյշմանիոզ, նրա կյանքին վտանգ է սպառնում։ 

Երեխայի ախտորոշումը տրվել է շաբաթ օրը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

«Նախկինում նման ախտորոշումով երեխաները տեղափոխվել են Երեւան, որտեղ եւ բուժում են ստացել, սակայն, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ստիպված ենք Ստեփանակերտում բուժումը կազմակերպել, սակայն, նեղ մասնագետի կարիք կա այս պահին»,– ասաց բժշկական կենտրոնի տնօրենը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: