ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արդարության» ներկայացուցիչները խախտել են հավաքների անցկացման արգելանքը. ոստիկանությունը զբաղվում է ստուգմամբ

«Արդարության» ներկայացուցիչները խախտել են հավաքների անցկացման արգելանքը. ոստիկանությունը զբաղվում է ստուգմամբ

ԱՀ ոստիականությունը հարտարարություն է տարածել՝ այսօր «Վերածննդի» հրապարակում «Արդարություն» կուսակցության որոշ անդամների կողմից կազմակերպած բողոքի ակցիայի առնչությամբ:

ԱՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, ամբողջությամբ, ներկայացնում ենք ստորև.
 
«Այսօր՝ ապրիլի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ, խախտելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրության առողջության պաշտպանության ապահովման նպատակով ԱՀ Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-N32-Ն հրամանագրով հաստատված հավելվածի 23-րդ կետով նախատեսված հավաքների ազատության սահմանափակման արգելանքը, Արցախի Հանրապետության «Վերածննդի» հրապարակում, Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց և «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի մոտ կազմակերպել և անց են կացրել հավաք:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»:
 

  • Կիսվել: