ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արցախյան հանդիսատեսը կարիք ունի հեքիաթի... Կրտսեր դպրոցականների համար ներկայացում է ցուցադրվել

Արցախյան հանդիսատեսը կարիք ունի հեքիաթի... Կրտսեր դպրոցականների համար ներկայացում է ցուցադրվել

Այսօր` ապրիլի 12-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ  դպրոցի  երրորդ դասարանի աշակերտները ճանաչողական այց են կատարել  Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան։

Նրանց համար «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կողմից  բեմադրվել է նաև Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» ստեղծագործությունը։ 
Нет описания.
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  գրադարանի տնօրեն  Նաիրա Աղաջանյանը նշեց,  որ ներկայացումներ հաճախակի  են  ցուցադրում,  հատկապես՝ փոքրերի շրջանում, քանի որ մանկական գրադարանը Հանրապետությունում  մանկապատանեկան գրականության  միակ օջախը կարելի է համարել։
«Մեր նպատակն է բոլոր դպրոցների հետ կապ պահպանելը, հաճախակի  նմանատիպ ճանաչողական այցեր կազմակերպելը, որպեսզի երեխաները փոքր տարիքից  սիրեն գիրքը, գրականությունը»,-ընդգծել է  Ն․ Աղաջանյանը։
Нет описания.
«Ծիլ» տիկնիկային ստուդիայի  հիմնադիր-ղեկավար Արմեն Գաբրիելյանն իր հերթին կարևորեց  նախաձեռնությունը` ընդգծելով`  արցախյան հանդիսատեսը կարիք ունի հեքիաթի։ 

Нет описания.
«Երեխաների համար ցուցադրված  «Բարեկենդանը»  խաղ- ներկայացման  նպատակը  տոնի խորհուրդը փոքրիկներին հասու դարձնելն  է։  Երեխաները պետք է հասկանան`  Բարեկենդանը ոչ  թե մարդ է, այլ  տոն օր։ 
Ներկայացումը բեմադրվել է Արցախի  Մարտունու շրջանի  ենթաբարբառով։  Մեր ստուդիայի առանձնահատկությունը հենց դա է.այստեղ կազմակերպվող բոլոր ներկայացումները արցախյան բարբառով են։ Մեր  երեխաների համար դա էլ է հետաքրքիր»,-մանրամասնել է մեր զրուցակիցը և ընդգծել, որ  նախքան ստեղծագործությունը հանդիսատեսի դատին ներկայացնելը` նրանք ուսումնասիրում են տվյալ ենթաբարբառը։ 

Нет описания.
Нет описания.
Միջոցառման ավարտին մանկական գրադարանի տնօրինության կողմից փոքրիկները հեքիաթների գրքեր են ստացել։

Нет описания.

  • Կիսվել: