ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում. Դավիթ Բաբայան

Արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում. Դավիթ Բաբայան

Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, քանի որ այս հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում:

Այս մասին Հայաստանի Հանրապետությունում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, հավելելով, որ  պետք է իրատես լինել, քանի որ Արցախի հարցի համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է:
 
«Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր տեսակի միջոցներով:  Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ: Ադրբեջանը պնդում է,  թե Արցախն առհասարակ գոյություն չունի, իսկ մենք և միջազգային կառույցները խոսում ենք հակառակը »,-ընդգծեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: