ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արցախը մենք ենք». Ստեփանակերտում նկարչության մրցույթ է կազմակերպվել

«Արցախը մենք ենք». Ստեփանակերտում նկարչության մրցույթ է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 25-ին, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անց է կացվել նկարչության մրցույթ հանրապետությունում գործող ստեղծագործական կենտրոնների, Արվեստի  և  հանրակրթական դպրոցների  սաների միջև։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Արցախը մենք ենք» խորագիրը կրող մրցույթը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Միջոցառումն ամենամյա բնույթ է կրում։ Մրցույթի 40 մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ նկարչական  պարագաներով և տեղում, սահմանված ժամանակահատվածում  ընտրված թեմատիկայի վերաբերյալ իրենց մտորումներն են արտացոլել թղթին»,-մեզ հետ զրույցում ասել է նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը։


Մրցույթի արդյունքում՝  9-12 տարեկանների խմբում մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Ասկերանի Արվեստի դպրոցի սան Տիգրան Ղազարյանը, 2-րդ, 3-րդ տեղերը՝  համապատասխանաբար Վազգեն Սահակյանն ու Կարինե Ոսկանյանը՝  Հադրութի և Շուշիի Արվեստի դպրոցներից, իսկ  Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սարգսյանն արժանացել է խրախուսական դիպլոմի։ 

Нет описания.
Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներ՝ Մանե Միրզոյանը, Էլեն Դանիելյանը և Արմեն Պետրոսյանը 13-16 տարեկանների խմբում զբաղեցրել են մրցանակային երեք տեղերը, իսկ  Էլլադա Առուստամյանը խրախուսական դիպլոմ է ստացել:

Нет описания.
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով անձամբ է հանձնել պարգևները:

Нет описания.

 

  • Կիսվել: