ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արթուր Դավթյան

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Արթուր Դավթյան

Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապությունից ակնհայտ աջակցութուն հորդի Արցախի մեր քույրերին, եղբայրներին, որ իմանան՝ մենակ չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը մասնակցում էր հաջակցություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիային:

անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես չեմ կարծում՝ ստեղծված իրավիճակը մեկ օրվա կամ մեկ գործողության կամ մեկ անգործության արդյուքն է։ Պատճառների մասին շատ կարելի է խոսել՛՛:

Դավթյանի խոսքով՝ խնդիրը չպետք է պատճառները վերլուծելը կամ քննադատական խոսք ասելը լինի։ ՛՛Մենք այսօր ուղղակի պետք է կանգնենք և մեր համազգային հստակ դիրքորոշումն արտահայտենք։ Դիրքորոշում մեկ՝ ՀՀ-ում և Արցախում ապրող բնկաչությունը մեկ ազգ են և բոլոր հարցերում լինելու են կողք կողքի։ Եվ դիրքորոշում երկրորդ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: