հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ եւ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ․ Դավիթ Բաբայան

Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ եւ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ․ Դավիթ Բաբայան

Արցախը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ եւ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Այս մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Պաատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում Արցախը ԵՄ-ից՝ հաշվի առնելով, որ դիտորդական առաքելությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 19-ը եւ չի շարունակվի, նախարարը նշեց, որ Ստեփանակերտը ԵՄ-ից ակնկալում է համարժեք հասցեական գնահատական։ «Մարդասիրական աղետ, ցեղասան քաղաքականություն է տեղի ունենում։ Մենք արդեն մի շարք պաշտոնական նամակներ ենք ուղարկել Եվրոպական տարբեր կառույցների։ Հույս ունենք, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն եւ կլինեն հասցեական գնահատականներ ու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։ Անտարբերությունը ամենավտանգավոր դրսեւորումներից է»,-նշեց նախարարը։

 «Արցախի՝ 29 ժամ տեւած տոտալ բլոկադան փաստ է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ադրբեջանի կողմից կլինեն ավելի մասշտաբային գործողություններ, թե՝ ոչ, ինչ-որ չափով կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից։ Եթե չլինի արձագանք, լինի անտարբերություն, ապա դա կհանգեցնի ագրեսիայի»,-ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Ադրբեջանը կշարունակի լկտի պահվածքը, կդիմի անթույլատրելի քայլերի՝ փորձելով սովամահ անել մի ամբողջ ժողովրդի, հավելեց Բաբայանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: