հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում զոհված 4 զինծառայողի՝ Հայաստան տեղափոխելու հարցով բանակցություններ են ընթանում. Գեղամ Ստեփանյան

Արցախում զոհված 4 զինծառայողի՝ Հայաստան տեղափոխելու հարցով բանակցություններ են ընթանում. Գեղամ Ստեփանյան

Երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային միջոցներից կրակ բացելու և ԱԹՍ-ներ կիրառելու հետևանքով Հայկական կողմի ունեցած 4 զոհի դիերի՝ Հայաստան տեղափոխելու հարցով բանակցություններ են ընթանում, դեռ տեղափոխումը կազմակերպել չի հաջողվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,

Սամվել Թորոսյանը,

Երվանդ Թադևոսյանը,

Գագիկ Բալայանը:

  • Կիսվել: