շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում զինծառայող է մահացել․ ՊԲ

Արցախում զինծառայող է մահացել․ ՊԲ

Հունիսի 3-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

«Ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

  • Կիսվել: