Արցախում ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,5%-ը
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը):
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.
Ստեփանակերտ քաղաք՝ 27,2 տոկոս
Ասկերանի շրջանում՝ 46,3 տոկոս
Հադրութի շրջանում՝ 49,7 տոկոս
Մարտակերտի շրջանում՝ 43 տոկոս
Մարտունու շրջանում՝ 42,4 տոկոս
Շահումյանի շրջանում՝ 42,2 տոկոս
Շուշիի շրջանում՝ 39,5 տոկոս
Քաշաթաղի շրջանում` 41,9 տոկոս
Երևանի մեկ տեղամասում՝ 17,7 տոկոս