ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում։
 
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ 
 
Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
 
Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,- նշված է հայտարարությունում:
 
Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն Մարտի 16-ին սկսել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
 
Մի քանի օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից, ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս, որ մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: