հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 6-ի վիճակը լավ է, մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՀ ՄԻՊ

Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 6-ի վիճակը լավ է, մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր՛՛,-նշել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: