երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում վառելիքն օգտագործվում է խիստ ծայրահեղ դեպքերում. պետնախարար

Արցախում վառելիքն օգտագործվում է խիստ ծայրահեղ դեպքերում. պետնախարար

Թեեւ մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022-ի դեկտեմբերից, այդուհանդերձ, այդ ընթացքում ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը, այդ պատճառով հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Այս մասին նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ նշել է Արչցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Խուճապի մատնվելու պատճառներ չկան: Իհարկե, այս կմ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր, ունենք կրիտիկական պհերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Այլուրի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ունենք որոշակի բավարար վիճակ, հետագայում խնդիրներ առաջանալու դեպքում մենք կփորձենք կարգավորել մեր հացվելյալ ներքին հնարավորությունները հաշվի առնելով:

Ունենք վառելիքի խնդիր, որը պետք է օգտագործենք խիստ անհրաժեշտության դեպքում եւ խնայողաբար: Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք  գրեթե զրոյական ցուցանիշի: Փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ գյուղատնտեսական  աշխատանքները:

Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերի կարգավորման համար՝ յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության: Այդ առումով քաղաքացիներին խնդրում եմ ավելորդ դիմումներով, հորինված պատճառաբանություններով ու միջնորդություններով չծանրաբեռնել պետական մարմիններին: Վառելիքն օգտագործվելու է խիստ ծայրահեղ դեպքերում՝ ըստ առանջնահերթությունները»,-ասաց պետնախարարը:

Նա նշեց, որ վերջին օրերին քաղաքացիներին բաժանվել էր կտրոններ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու  համար  եւ դրանց մատակարարումը պետք է իրականացվեր հումանիտար  բեռնափոխադրումների միջոցով. «Սակայն բեռնափոխադրումների դադարեցման պատճառով մենք հիմա ունենալու ենք տրամադրված կտրոնները սպասարկելու օբյեկտիվ խնդիր»,-ասել է նա:

  • Կիսվել: