կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասը չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են տեղում (տեսանյութ)

Արցախում վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասը չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են տեղում (տեսանյութ)

Արցախում բազմաթիվ խանութների դիմաց արդեն օրեր շարունակ հերթեր չկան: Պարզապես բոլորը գիտեն, որ այդ խանութներում էլ ոչինչ չկա: Հերթերի շարքերը ձգվում են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց:

Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ: Այս դեպքում էլ վառելիքի դեֆիցիտն է խնդիրը: Շատերը խանութներում հացի սպասելու փոխարեն գերադասում են արտադրամասի դիմաց հերթ կանգնել և օրվա հացը գնել:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: