Արցախում ուզում են խստացնել կանոնները՝ առանց վարորդական իրավունքի վարողների համար
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 15-ի հերթական նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արարքը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից՝ մանրամասնելով, որ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո նույն արարքը` տրանսպորտային միջոց վարելը, մեկ տարվա ընթացքում կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն:
Պատգամավորների մտահոգությունը ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման հետ էր կապված:
Քննարկումից հետո նախագիծը քվեարկության է դրվել: 3 կողմ ձայնով պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: