հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում ծնվել եմ, այստեղ էլ կշարունակեմ ապրել․ Վիտալի Բալասանյանը պնդում է, որ ծննդավայրը չի լքելու

Արցախում ծնվել եմ, այստեղ էլ կշարունակեմ ապրել․ Վիտալի Բալասանյանը պնդում է, որ ծննդավայրը չի լքելու

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել Արցախը։ Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում։

«Ես Արցախում ծնվել եմ 1959 թվականի մարտի 5-ին, առավոտյան ժամը 08։00-ին, Ասկերանում՝ Դանիելյան փողոց 25-ում։ Հիմա էլ այստեղ եմ ապրում և շարունակելու եմ ապրել»,- հայտարարեց Արցախի հերոսը։

Ինչ վերաբերվում է Արցախը լքող զինվորականներին, նախկին պաշտոնյաններին և հասարակ քաղաքացիներին, նա նշեց․

«Հիմա չխոսենք դրա մասին, ամեն մարդ թող ինքը որոշի։ Գնացողը գնում է, մնացողը՝ մնում։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ապրելու վայրը»,- նշեց արցախցի նախկին պաշտոնյան՝ հավելելով, որ յուրաքանչյուրի որոշումը պետք է հարգել։

Ավելի վաղ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը լրատվամիոջցների հետ զրույցում հայտնել է, որ արդեն Երևանում է։

 

Հիշեցնենք, որ ժամը 12-ի դրությամբ Արցախից  Հայաստան է եկել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նրանցից 3,900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

  • Կիսվել: