հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում թետավորվել է 75 քաղաքացի, նրանցից 31-ի պատասխանները պարզ կլինեն վաղը

Արցախում թետավորվել է 75 քաղաքացի, նրանցից 31-ի պատասխանները պարզ կլինեն վաղը

Արցախում թեստավորվել է 75 քաղաքացի, 44-ի թեստի պատասխանը բացասական է, 31-ինը պարզ կլինի վաղը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում»։

  • Կիսվել: