չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով անցած տարի 10 մահ է գրանցվել

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով անցած տարի 10 մահ է գրանցվել

Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անցած տարի Հանրապետությունում տեղի է ունեցել  158 ճանապարհատրանսպորտային պատահար:

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության դատախազության հրապարակած տեղեկագրից՝  2022 թվականին արձանագրված ՃՏՊ վիճակագրության վերաբերյալ:

Բացի այդ,   հաշվետու ժամանակահատվածում վարորդի անսթափության  հետևանքով գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների  են 27 դեպք,  արագության գերազանցման՝ 15, տեխնիկական միջոցի կառավարման կորստի՝  14, վարորդի անուշադրության՝ 2,  ճանապարհի անանցանելիության՝  2:  

ՃՏ պատահարների  հետևանքով  անցած տարի բացի մարդու առողջությանը պատճառված թեթև, միջին և ծանր վնասվածքների բազմաթիվ դեպքերից, գրանցվել է  10 մահ:

Возможно, это изображение карта и текст

  • Կիսվել: